Լրահոս

29.02.2012 17:50


Նիկոլա Սարկոզին կհանդիպի Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին

Նիկոլա Սարկոզին կհանդիպի Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին

«Reuters» գործակալությունը, հղում անելով Ֆրանսիայի նախագահի մամլո գրասենյակին, տեղեկացնում է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հանդիպում կունենա Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Հանրապետության նախագահն այս որոշումն ընդունել է` հաշվի առնելով այն մեծ հիասթափությունն ու խոր տխրությունը, որ ապրեցին հազարավոր մարդիկ, ովքեր հույսեր էին կապում, թե այս օրենքի շնորհիվ պաշտպանված կլինեն ժխտողականությունից»:

Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը մերժել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, իսկ Նիկոլա Սարկոզին հանձնարարել է Ֆրանսիայի կառավարությանը նոր օրինագծի տեքստ պատրաստել:

 

Այս խորագրի վերջին նյութերը